Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ՀՅԴ-ն կստանա Սոցապ, Սփյուռքի և Քաղաքաշինության նախարարների պորտֆելները

17:38, ուրբաթ, 15 մայիսի, 2015 թ.
ՀՅԴ-ն կստանա Սոցապ, Սփյուռքի և Քաղաքաշինության նախարարների պորտֆելները
     Վերջին օրերին իրարամերժ խոսակցություններ են շրջանառվում ՀՅԴ-ի` ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու շուրջ: Ասում են` Դաշնակցությունը կստանա Սոցապ, Սփյուռքի և Քաղաքաշինության նախարարների պորտֆելները, նաև մեկ կամ երկու մարզպետի: Համաձայն այլ խոսակցության` վերոնշյալը հնարավոր է սառեցվի այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանն ավարտին հասցնի սահմանադրական բարեփոխումների գործընթացը: ՀՅԴ-ն, ինչպես հայտնի է, սատարում է սահմանադրական փոփոխություններին, ավելին, տարաձայնությունների պատճառով նույնիսկ լքեց ոչ իշխանական քառյակը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6849 | 2
Facebook