Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Դեմոդեկս՝ տզեր, որ հենց այս պահին ապրում են մեր դեմքի վրա

23:30, կիրակի, 17 մայիսի, 2015 թ.
Դեմոդեկս՝ տզեր, որ հենց այս պահին ապրում են մեր դեմքի վրա

Դեմոդեկսները միկրոօրգանիզմներ են, որ ունեն 8 վերջույթ ու հանդիսանում են սարդերի ցեղակիցները: Այդ միկրօրգանիզմների 100-ավոր ներկայացուցիչներ ապրում են մեր դեմքի վրա՝ թարթիչների ու հոնքերի հատվածում: Ավելին, մեր օրգանիզմում ապրում են այս տզանման միջատների տարբեր տեսակներ: Դրանց մի մասն ապրում է դեմքի մազապարկերում, իսկ մյուսները՝ ճարպային հյուսվածքներում:

Այս միկրօրգանիզմները հայտնաբերվել են 1842թ.: Գիտնականները բացահայտել են, որ դրանք ոչ մի նյութ չեն արտազատում, անգամ դրա համար նախատեսված օրգան չունեն: Սատկելուց հետո միկրոօրգանիզմները կեր են դառնում մանրէների համար: Միչն այժմ անհայտ է՝ ինչու են դրանք բնակվում մարդու դեմքի վրա, ինչով են սնվում: Գիտնականների մի մասը կարծում է, թե այդ տզերը սնվում են մաշկի մահացած հյուսվածքներով, մյուսներն էլ կարծում են, թե դրանց համար սնունդ է հանդիսանում ճարպային հյուսվածքներում եղած յուղը:

Դեմոդեկսը՝ մանրադիտակի տակ
Դեմոդեկսը՝ մանրադիտակի տակ

     Այս միջատներն ամենևին չեն վնասում մարդուն ու ապրում են մեր օրգանիզմում բոլորովին աննկատ: Սակայն երբեմն հնարավոր է, որ դրանք մաշկային ցանի պատճառ դառնան: Միկրոօրգանիզմներից ձերբազատվելու բուժում գոյություն ունի, սակայն որպես կանոն՝ այն կարճատև է: Դրանք մեր մարմին կարող են ներթափանցել բուժումից 6 ամիս անց:

32154 | 5
Facebook