Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վատիկանը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը

12:33, հինգշաբթի, 14 մայիսի, 2015 թ.
Վատիկանը պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը

Վատիկանը պատրաստվում է առաջիկայում համաձայնագիր ստորագրել, որով կճանաչի Պաղեստին պետությունն ու դիվանագիտական կապեր կհաստատի այդ պետության հետ: Ինչպես հաղորդել են Վատիկանի մամլո դիվանից, փաստաթղթի տեքստն արդեն պատրաստ է:

Այս տեղեկատվությունից հետո Իսրայելը հայտարարել է, որ հիասթափված է Վատիկանի այդ որոշումից և որ դրանով հնարավոր չէ նպաստել իրադրության խաղաղ զարգացմանը:

Վատիկանի և Պաղեստինի միջև բանակցությունները վերջինը՝ որպես պետություն ճանաչելու հարցով, շարունակվել են 20 տարի: Վատիկանը ցանկանում է, որ Պաղեստինում հարգվի քաղաքացիական իրավունքն, ու պահպանվեն այդ երկրի տարածքում գտնվող կաթոլիկ եկեղեցիներն ու քրիստոնեական բազմաթիվ սրբավայրերը:
10836 | 1
Facebook