Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀԷՑ-ը տարիներով թալանել են, հիմա մենք պետք է վճարենք դրա համար. Էդմոն Մարուքյան

11:06, հինգշաբթի, 14 մայիսի, 2015 թ.
ՀԷՑ-ը տարիներով թալանել են, հիմա մենք պետք է վճարենք դրա համար. Էդմոն Մարուքյան

Մենք հանդուրժել ու հանդուրժում ենք, որ մեզ թալանեն ու հետո նվնվում ենք, թե մեզ թալանեցին մեր կողքին ապրող մարդիկ… Քանի դեռ չենք ուզում «վատամարդ» լինել մեզ թալանելու են:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության սեփականությունն է, օրեր առաջ սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և առաջարկել էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը դարձնել մեկ կիլովատի համար 58 դրամ, իսկ գիշերայինը` 48 դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով կամ 38 տոկոսով: Հուսով եմ, չեք մոռացել, որ էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ թանկացավ 2013 թվականին և սակագինը 30 դրամից դարձավ 42 դրամ: Մի հետաքրքիր փաստ էլ կա ՀԷՑ-ի մասին, Դուք լսե՞լ եք, որ վնասներով աշխատող ընկերությունը միլիարդավոր դրամների բարեգործություն անի… դա ՀԷՑ-ն է:

2013 թվականին թանկացման շուրջ քննարկումների ժամանակ միակ փաստարկը, որը բերվում էր, թե ինչու պետք է բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը այն էր, որ գիտեք ՀԷՑ-ը շատ վատ է կառավարվել, մեծ պարտքեր է կուտակել, վերցրած վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, մեծ կորուստներ ունի, նախատեսված ներդրումները չեն կատարվել և եթե չբարձրանա սակագինը, ապա մենք կվտանգենք մեր էներգետիկ անվտանգությունը և հովհարային անջատումներ տեղի կունենան: Մոտավորապես նույն փաստարկներն այսօր են բերում և կարճ ասած ասվում է հետևյալը, որ ՀԷՑ-ը մի խումբ մարդկանց կողմից տարիներով անխնա ու անարգել թալանվել է և դրա պատճառով մենք` ՀՀ քաղաքացիներս, այդ տարիներով թալանածը պետք է վճարենք կամ կոպիտ ասած պետք է դնենք տեղը…
     Հիմա հարց է առաջանում. Հայաստանը փոքր երկիր է բլորոը բոլորին ճանաչում են և եթե մի պահ կանգ առնենք ու հայացք նետենք այդ ոլորտում մեծահարուստ դարձած մեր քաղաքացիներին միանգամից ամեն բան իր տեղը կընկնի և կհասկանանք, որ թալանը անդեմ չէ, նա ունի հստակ դեմքեր, պատասխանատուներ, բայց մենք տարիներով այդ մարդկանց ճանաչել ենք, այդ մարդիկ մեր աչքի առաջ մեր հաշվին միլիարդներ են դիզել ու մեկս չենք ասել եղբայր այս ինչպես եղավ, որ երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք ինչն ուղղակի չի համապատասխանում ստացված աշխատավարձերին ու օրինական եկամուտներին:
     Այսինքն, այդ թալանչիները տարիներով թալանել են, իսկ մենք տարիներով տեղյակ ենք եղել, որ նրանք թալանում են ու որևէ բան չենք արել, որ դա կանգնեցնենք և հանդուրժել ենք այնքան, որ հիմա մենք պետք է վճարենք այդ թալանի համար:
     Ի՞նչ անել. շարունակե՞լ հանդուրժել այդ թալանը, որ մեկ տարի անց կրկին բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, թե՞ այդ հանցագործության դեմն առնել, պատասխանատուներին հայտնաբերել և քրեական հետապնդման ենթարկել, իսկ գողոնը վերադարձնել պետական բյուջե, այսինքն մեզ` ՀՀ քաղաքացիներիս: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ:

Մենք հանդուրժել ու հանդուրժում ենք, որ մեզ թալանեն ու հետո նվնվում ենք թե մեզ թալանեցին մեր կողքին ապրող մարդիկ… Քանի դե...

Posted by Edmon Marukyan on Wednesday, May 13, 2015
5185 | 5
Facebook