Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սուքիասյանին թույլատրվել է «Ռոսիա-մոլ» և բարձրահարկ հյուրանոց կառուցել

18:06, երկուշաբթի, 11 մայիսի, 2015 թ.
Սուքիասյանին թույլատրվել է «Ռոսիա-մոլ» և բարձրահարկ հյուրանոց կառուցել
     Գործարար Խաչատուր Սուքիասյանն ամիսներ առաջ հանդիպել էր ՀՀ նախագահի հետ, ինչը լայն արձագանք էր գտել մամուլում, թեև հանդիպման մասին խոսվում էր միայն այն, որ Սուքիասյանը շինթույլտվություն ստանալու փաթեթով էր գնացել նախագահական և որ հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսությանը վերաբերող հարցեր: Ասում են` այդ հանդիպման ժամանակ նախագահը խոստացել էր կարճ ժամանակում ընդառաջել գործարարի բիզնես-ծրագրերին ու դրա ապացույցը` «Այրարատ» կինոթատրոնի տարածքում այսօր ընթացող «Ռոսիա-մոլ»-ի շինարարությունն է: Ասում են նաև, որ Սուքիասյանին թույլատրվել է բարձրահարկ հյուրանոց կառուցել նաև նորակառույց մոլին հարող տարածքում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10445 | 1
Facebook