Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հանրային քննարկում` հոսանքի թանկացման դեմ

13:21, երկուշաբթի, 11 մայիսի, 2015 թ.
Հանրային քննարկում` հոսանքի թանկացման դեմ
     «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մայիսի 14-ին` ժամը 19-ին Ազատության հրապարակում հանրային քննարկում է անցկացնելու:
     «ՀՀ ազատ քաղաքացիներ, այս տարի ևս ՀԷՑ-ը լկտիաբար ուզում է թանկացնել հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ՀՀ ցանկացած քաղաքացու գրպանին։ Թանկացումը կանխելու նպատակով մեր հետագա գործողությունները մշակելու համար հրավիրում ենք հանրային քննարկման մայիսի 14-ին` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են պայքարել այս անօրինականության դեմ, սիրով սպասում ենք»,- նշված է հայտարարության մեջ։
6229 | 3
Facebook