Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը

12:30, կիրակի, 10 մայիսի, 2015 թ.
Մահացել է Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի զինվորական հոսպիտալում երեկ մահացել է երկրի նախկին նախագահ գեներալ Քենան Էվրենը: Այս մասին հայտնում է «Անադոլու» թուրքական պետական գործակալությունը:

Նա մահացել է 97 տարեկան հասակում: Մահը վրա է հասել արհեստական շնչառություն ապահովող սարքին միանալուց մի քանի ժամ անց:

2014թ. դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էվրանին 1980թ. սեպտեմբերի 12-ին երկրում ռազմական հեղաշրջում կատարելու համար: Դատավճիռն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն բողոքարկվել է Գերագույն դատարանում:

11881 | 0
Facebook