Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սոցիալական փորձարկումը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող է անծանոթը գողանալ երեխաներին

22:03, չորեքշաբթի, 06 մայիսի, 2015 թ.
Սոցիալական փորձարկումը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող է անծանոթը գողանալ երեխաներին

Այս սոցիալական փորձարկման հեղինակ Ջո Սալեդսը մտահոգության առիթ է տվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ծնողներին: Փորձարկման ժամանակ նա մոտեցել է խաղահրապարակում իրենց երեխաների խաղին հետևող ծնողներին, և հարցրել, թե արդյոք կուզենային փորձել՝ կգնա իրենց երեխան անծանոթ մարդու հետ, թե ոչ: Ծնողները վստահ են եղել, որ իրենց երեխան չի էլ խոսի անծանոթի հետ և կվազի իրենց մոտ: Սակայն երբ Ջոն իր շնիկի հետ մոտեցել է երեխաներին և խոսեցրել, նրանք անմիջապես խոսքի են բռնվել և մեծ մասը համաձայնվել է գնալ անծանոթի հետ՝ նրա մյուս շնիկներին տեսնելու: «Աշխարհում ամեն օր հափշտակում են միջինում 700 երեխայի: Տարեկան կտրվածքով դա հավասար է ավելի քան քառորդ միլիոնի: Իսկ ձեր երեխաներն ապահո՞վ են»,- եզրափակում է տեսանյութի հեղինակը:

11366 | 0
Facebook