Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում Ֆրեզնոյում

14:35, չորեքշաբթի, 06 մայիսի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում Ֆրեզնոյում

Մայիսի 5-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, որին մասնակցեցին ավելի քան 4000 մարդ՝ հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ: Կարմիր ժապավենը կտրեցին Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, Ֆրեզնոյի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:
     «Ցեղասպանությունը որոշիչ է եղել այստեղ հավաքված և ամբողջ աշխարհում սփռված հայերի ճակատագրում: Եվ մենք գիտենք, որ այստեղ կանգնած հուշարձանը ոգեշնչող է. մենք երբեք չենք մոռանա», - իր խոսքում նշեց Կալիֆորնիայի պետական համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոն:
     «Հայոց ցեղասպանության ժխտումն անարգանք է ոչ միայն հայերի, այլև պատմության նկատմամբ: Այն անարգանք է նաև ճշմարտության, արդարադատության ու մարդկության նկատմամբ», - իր ելույթում նշեց ՀՀ գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը:
     Նույն օրը Ֆրեզնոյի փողոցներին մեկի՝ Սանտա Կլարայի մի հատվածն անվանակոչվեց «Armenia»: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան նշեց, որ անվանակոչությունը Ֆրեզնոյի քաղաքային իշխանության համար հնարավորություն է՝ քաղաքի սերն ու գնահատանքն արտահայտել հայ համայնքի նկատմամբ, որը մեծ ներդրում ունի քաղաքի զարգացման գործում:
     «Մենք այսօր ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակը: Սակայն նաև մատնանշում ենք հայ ժողովրդի վերածնունդը: Մի ժողովուրդ, որը դիմակայեց դժվարություններին, հաստատվեց տարբեր վայրերում, նաև՝ Ֆրեզնոյում, և կառուցեց նոր տուն», - իր ելույթում նշեց տիկին Սորիան:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացում ՖրեզնոյումՄայիսի 5-ին Ֆրեզնոյում տեղի ունեցավ Հայոց ց...

Posted by ՀՀ Արտաքին գործերի նախարարություն on Wednesday, May 6, 2015
4129 | 0
Facebook