Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. «Դոյչե Վելե»-ի անդրադարձը

17:23, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. «Դոյչե Վելե»-ի անդրադարձը

Գերմանական «Դոյչե Վելե» լրատվականն անդրադարձել է նախօրեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններին, որը թվով 6-րդն է:

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ներկայացնելուց զատ լրատվականն անդրադարձել է նաև այդ ընտրություններում տեղական և միջազգային դիտորդական առաքելությունների առկայության փաստին:

«Ընտրությունների ընթացքին հետևել է մոտ 110 միջազգային դիտորդ ոչ միայն ինքնահռչակ Մերձդնեստրից ու Աբխազիայից, այլև Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իսրայելից, Հունգարիայից, Բելգիայից, Չեխիայից և Էստոնիայից: Դիտորդների գնահատականներով՝ ընտրություներն անցել են ժողովրդավարական մրցակցության ու ընտրողների ակտիվության պայմաններում և համապատասխանել են միջազգային իրավունքի պահանջներին ու սկզբունքներին»,- գրել է լրատվականը:

4425 | 1
Facebook