Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վոնը հայտարարել է Վուդսից բաժանվելու մասին

19:33, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Վոնը հայտարարել է Վուդսից բաժանվելու մասին
     Ամերիկացի լեռնադահուկորդուհի Լինդսի Վոնը հայտարարել է, որ բաժանվել է ընկերոջից՝ գոլֆիստ Թայգեր Վուդսից։
Վոնը և Վուդսը հայտարարել էին իրենց հարաբերությունների մասին 2013-ի մարտին։
«Գրեթե 3 տարվա հարաբերություններից հետո ես և Թայգերը համատեղ որոշել ենք ավարտել մեր հարաբերությունները։ Միշտ ջերմությամբ կհիշեմ այն, ինչ կար մեր մեջ։ Ցավոք, երկուսս էլ ապրում ենք ծանր գրաֆիկով, ինչի պատճառով ժամանակի մեծ մասը ստիպված ենք առանձին անցկացնել։ Ես միշտ կգնահատեմ և կհարգեմ Թայգերին։ Նա և իր հիանալի ընտանիքը միշտ յուրահատուկ տեղ կգրավեն իմ սրտում»,- գրել է Վոնը՝ ֆեյսբուքյան իր էջում։
7280 | 0
Facebook