Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում հայտնվել է լեհ երկրպագուի սպանության տեսանյութը

18:23, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Համացանցում հայտնվել է լեհ երկրպագուի սպանության տեսանյութը
     Շաբաթ օրը Լեհաստանի ֆուտբոլի առաջնության՝ «Կոնկորդիա» և «Ռուխ» ակումբների միջև տեղի ունեցած հանդիպումում ոստիկանները սպանել են երկրպագուներից մեկին։ Համացանցում հայտնվել է սպանության տեսանյութը։
Հիշեցնենք, որ հանդիպման առաջին խաղակեսում երկրպագուները քարեր և պայթուցիկներ են նետել խաղադաշտ։ Գլխավոր մրցավարը դադարեցրել է հանդիպումը 35-րդ րոպեին։ Հետո երկրպագուները դուրս են վազել խաղադաշտ, իսկ ոստիկաները կրակ են արձակել ռետինե փամփուշտներով։ Փամփուշտներից մեկը դիպել է երկրպագուի պարանոցին։ Նա կորցրել է գիտակցությունը և շտապ հոսպիտալացվել։ Մի քանի ժամ անց նա մահացել է հիվանդանոցում։ 27-ամյա տղամարդու մահից հետո հարյուրավոր երկրպագուներ հավաքվել են հիվանդանոցի և ոստիկանական բաժանմունքի դիմաց։
12843 | 0
Facebook