Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դավութօղլուն փորձել է պատմության դասեր տալ Գերմանիային

15:31, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Դավութօղլուն փորձել է պատմության դասեր տալ Գերմանիային

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում և Նորդռայն Վեսթֆալեն դաշնային հողի Վեսթֆալենհալեում ելույթ է ունեցել մի քանի հազար թուրքերի առջև: Նա քննադատել է Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշումը, գրում է գերմանական «Die Welt»-ը։

Նա ասել է. «Այդ մասին ես շատ հաճախ եմ խոսել տիկին Մերկելի հետ և այդ դիրքորոշումը ներկայացրել եմ Գերմանիայի խորհրդարանին։ Եթե ինչ-որ մեկն ուզում է փորձել մեզ այսպես կոչված ցեղասպանության մասին պատմել և պատմության դասեր տալ, ապա մենք դրան այսպես ենք պատասխանում. «Հայերի և Անատոլիայի այլ ազգերի հետ մենք միասին ենք ապրել։ Մենք գիտենք, թե ինչպես պետք է նրանց հետ խոսենք ու ինչպես պիտի մերձեցնենք պատմությունը։ Մենք թույլ չենք տա մարդկանց, ովքեր չեն կարող սեփական պատմությանն առերեսվել, մեզ մեր պատմությունը սովորեցնել կամ մեր արժեքները հարցականի տակ դնել»,- ասել է Դավութօղլուն։

Նշենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են կայանալու։
     Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, իսկ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը 1915 թվականի հայերի կոտորածն անվանել է Ցեղասպանություն:

5696 | 2
Facebook