Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի 3 քաղաքապետեր հրաժարվել են դիմավորել Էրդողանին

14:40, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Թուրքիայի 3 քաղաքապետեր հրաժարվել են դիմավորել Էրդողանին

Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ Ռեջեփ Էրդողանն այցելել է Դիարբեքիր, որտեղ կայացել է նրա դիմավորման պաշտոնական արարողությունը: Դիմավորման արարողությանը հրաժարվել են ներկա գտնվել քրդական ծագմամբ 3 քաղաքապետեր: Ինչպես հաղորդում է թուրքական «Սթար» պարբերականն, արարողությանը ներկա չեն գտնվել հենց Դիարբեքիրի, Սիիրատայի և Բաթմանայի քաղաքապետերն, ովքեր հայտնել են, թե չեն ցանկանում ներկա գտնվել այդ արարողությանը: Որպես բացակայության պատճառ՝ քաղաքապետերը հայտնել են, թե էրդողանը վերջին ժամանակներում խիստ կոշտ դիրքորոշում է որդեգրել քրդական հարցի վերաբերյալ:

8443 | 1
Facebook