Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

14:11, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
     Առաջնորդվելով ԼՂՀ ընտրական օրենսգրքի 73-րդ հոդվածի1-ին մասի պահանջներով, ԿԸՀ-ն հրապարակել է 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԼՂՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:
     Մասնավորապես, ըստ ԿԸՀ նախագահի հաղորդած նախնական տվյալների, «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին քվեարկել է 32 հազար 632 ընտրող կամ ընտրողների ձայների 47,35%-ը:
     «Ազգային վերածնունդ» կուսակցությանը` 3709 կամ 5,38 տոկոսը: «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»` 13.105 կամ 19.1%-ը: «Կոմունիստական կուսակցություն»` 1136 կամ 1.65 տոկոսը: «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն` 591 կամ 0,86%-ը: ՀՅԴ կուսակցությանը` 12.965 կամ 18,81%-ը: «Շարժում -88» կուսակցությանը 4477 կամ 6.93%-ը:
     5 տոկոսի շեմը հաղթհարած կուսակցություններն են` «Ազատ հայրենիք»-ը, «ԱԺԿ»-ն, «ՀՅԴ»-ն , «Ազգային վերածնունդ»-ը և «Շարժում-88»-ը:
4813 | 0
Facebook