Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չելսին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն

13:11, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Չելսին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն
     Լոնդոնի «Չելսին» դարձել է 2014/15 մրցաշրջանի չեմպիոն՝ մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ անհասանելի դառնալով մոտակա մրցակիցների համար։
Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում լոնդոնցիները սեփական հարկի տակ 1։0 հաշվով առավելության հասան «Քրիստալ Փելսի» նկատմամբ։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Էդեն Ազարը՝ 45-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» մեծացրել է տարբերությունը երկրորդ և երրորդ հորիզոնականներում ընթացող «Մանչեսթր Սիթիի» և «Արսենալի» միջև՝ հասցնելով այն 16-ի։
Սա «Չելսիի» հինգերորդ չեմպիոնական տիտղոսն է։ Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար սա «Չելսիի» ղեկին երրորդ չեմպիոնությունն է՝ 2004/05 և 2005/06 թվականներից հետո։
Վերջին անգամ լոնդոնցիները դարձել էին Անգլիայի չեմպիոն 2009/10 մրցաշրջանում։ Առաջին անգամ «Չելսին» չեմպիոն էր դարձել 1955 թվականին։
7807 | 0
Facebook