Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Քենիայում տեղ չկա միասեռականներին». փոխվարչապետ

13:32, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Քենիայում տեղ չկա միասեռականներին». փոխվարչապետ

Քենիայի փոխվարչապետ Ուիլյամ Ռութոն հայտարարել է, որ իր երկրում «տեղ չկա միասեռականների» համար: Այդ մասին փոխվարչապետը խոսել է երկրի մայրաքաղաք Նայրոբիի եկեղեցում հավատացյալների առջև ունեցած ելույթի ժամանակ, հաղորդում է «Agence France Press»-ը:

«Մենք թույլ չենք տա, որ հոմոսեքսուալները մուտք ունենան մեր հասարակություն, քանի որ այդպիսով խախտվում են մեր կրոնական ու մշակութային համոզմունքները: Մեր երկրում տեղ չկա միասեռականներին, ու ես հավաստիացնում եմ ձեզ դրանում»,- ասել է Ռութոն:

Հաղորդվում է, որ փոխվարչապետի այս հայտարարությունը նախորդել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Քենիա կայանալիք այցին: Այդ այցի ընթացքում Քերին մտադիր է արևելաաֆրիկյան այդ երկրում գաղափարախոսություն քարոզել մարդու իրավունքների վերաբերյալ:

7680 | 4
Facebook