Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դանակահարություն` Նոր Արեշում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

12:51, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Դանակահարություն` Նոր Արեշում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
     Մայիսի 2-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
     Նույն օրը, ժամը 23.05-ին, 23.25 և 23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ. ծնված Արթուր Պ-ն, «աջ հետույքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ` 1960թ. ծնված Գուրգեն Մ-ն և «գլխի աջ ճակատային շրջանի սալջարդ պատռած վերք, ծնկան հոդերի շրջանների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 1952թ. ծնված Համլետ Պ-ն:
     Մայիսի 3-ին, ժամը 00.15-ին, Համլետ Պ-ն հաղորդում է տվել, որ մայիսի 2-ին, ժամը 22.20-ին, հիշյալ փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը գարեջրի շշով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք, և նույն վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել իր որդուն` Արթուր Պ-ին ու հարևանին` Գուրգեն Մ-ին:
     Նշանակվել են ԴԲՓ-ներ:
     Կատարվում է հետաքննություն:
6680 | 0
Facebook