Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը վտանգելու է երկրի ներքին և արտաքին անվտանգությունը». ՆԺԿ նախագահ

10:15, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը վտանգելու է երկրի ներքին և արտաքին անվտանգությունը». ՆԺԿ նախագահ

«Նոր ժամանակներ» կուսակցության հավաքի ժամանակ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկա­յաց­րել է Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները: Կուսակցության առաջնորդը անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներին: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի իշխանական վերնախավը չի գիտակցում աշխարհում ընթացող հակամարտությունների տրամաբանությունը և դրանցով պայմանավորված մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները:
     Բանախոսը հաստատելով, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, միաժամանակ հիմնավորել է ՆԺԿ դիրքորոշումն այն մասին, որ տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխություն­ների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը վտանգելու է երկրի ներքին և արտաքին անվտանգությունը, բերելու է քաղաքական և հասարակական կյանքի հավելյալ խառնաշփոթի ու անցանկալի ցնցումների»,- ասված է կուսակցության հաղորդագրության տեքստում:

3205 | 0
Facebook