Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային շուկայում նավթի գները դարձյալ անկում են գրանցել

09:48, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Միջազգային շուկայում նավթի գները դարձյալ անկում են գրանցել

Այսօր միջազգային շուկայում նավթի գների բացասական տեղաշարժ է գրանցվել՝ պայմանավորված Չինաստանում արտադրողական ակտիվության թույլ տվյալների հետ:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման բավթի 1 բարելի արժեքը նվազել է 0,17%-ով՝ հասնելով 66,35 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքը 0,15%-անոց անկում է գրանցել և հավասարվել 59,06 դոլարի:

Նավթի գների անկումը կապված է նաև Սաուդյան Արաբիայում «Սև ոսկու» արդյունահանման ծավալների պահպանման միտումների հետ:

4393 | 0
Facebook