Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էմմին ամուսնացել է

12:11, շաբաթ, 02 մայիսի, 2015 թ.
Էմմին ամուսնացել է

Ամիսներ առաջ «X ֆակտոր» հաղորդման շրջանակներում Ավետ Բարսեղյանն ակնարկեց, որ երգչուհի Էմմին ԱՄՆ է մեկնում անձնական կյանքը դասավորելու համար: Թեև դրանից հետո երգչուհին իր բոլոր հարցազրույցներում հերքում էր, կամ շրջանցում այդ թեման, սակայն այսօր ինքն է ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել դրան:
     «Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով:
     Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ` կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:
     Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- գրել է նա:

16802 | 19
Facebook