Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Արթուր Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը

11:00, շաբաթ, 02 մայիսի, 2015 թ.
Արթուր Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը
     Օրեր առաջ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ արվեց Կոտայքի մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Ոստիկանությունից միայն ասացին, որ համակարգում փոփոխությունները մշտական բնույթ են կրում և որ Մկրտչյանը տեղափոխվել է կադրերի ռեզերվ:
Ասում են` Արթուր Մկրտչյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014-ից ու նրա հիմնական գործառույթները ԲՀԿ նախկին առաջնորդի` քաղաքականապես ակտիվ շրջանում ծառուկյանական քաղաքն ուշադրության կենտրոնում պահելն էր: Ըստ լուրերի` հիմա, երբ անհանգստանալու պատճառ չկա, Մկրտչյանն էլ այլևս անելիք չունի: Ասում են նաև, որ նախորդ տարի հենց նա էր զբաղվում Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռների մասնակցությամբ Աբովյան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
14222 | 0
Facebook