Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գյուղի բնակիչներն ամեն տարի զբոսանքի են հանել մումիաներին

23:03, կիրակի, 03 մայիսի, 2015 թ.
Գյուղի բնակիչներն ամեն տարի զբոսանքի են հանել մումիաներին

1647թ. Իտալիայի Վենցոն գյուղի գերեզմանոցում ժամատան կառուցման ընթացքում շատ լավ պահպանված 42 մումիա է հայտնաբերվել: Հավատացյալ իտալացիները որոշել են, որ հանգուցյալների հոգիները պարբերաբար վերադառնում են այդ մումիաների մեջ: Այդ իսկ պատճառով՝ մարդիկ ամեն տարի հանգուցյալներին ու ողջերին միավորելու տոն են կազմակերպել, որի ընթացքում մաքուր օդում զբոսնել ու զրուցել են մումիաների հետ:

1976թ. տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ընդամենը 15 մումիա է պահպանվել, որոնք այժմ գտնվում են Սուրբ Միխայիլի դամբարանում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հանգուցյալների մարմինները պատահմամբ են մումիաների վերածվել՝ տեղի հողի բացառիկ բաղադրության և «Hipha Bombicina» սնկերի շնորհիվ:
     Ստորև ներկայացված լուսանկարներն արվել են 1950թ.:

8909 | 2
Facebook