Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել են երեխաներին իրար մեջ փոխանակող մանկապիղծների

23:13, հինգշաբթի, 30 ապրիլի, 2015 թ.
Սանկտ-Պետերբուրգում ձերբակալել են երեխաներին իրար մեջ փոխանակող մանկապիղծների

Սանկտ-Պետերբուրգի ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա կնոջ, ով կասկածվում է երեխայի հանդեպ սեռական ոտնձգություն իրականացնելու համար:

Ինրչպես հայտնում է «ԲալթԻնֆո»-ն, ձերբակալվածը կասկածվում է մարտի 9-16-ն ընկած ժամանակահատվածում 2006 թվականին ծնված տղա երեխային Ռուդնևի փողոցի բնակարաններից մեկում բազմիցս բռնաբարելու համար:

«Ֆոնտանկա»-ն էլ հայտնում է, որ միևնույն բնակարանում նմանատիպ այլասերումները պարբերական բնույթ են կրել: Օրինակ, 10 տարեկան մի աղջկա ստիպել են հետևել ընտանեկան զույգի սեռական ակտին: Բացի այդ, 49-ամյա տղամարդն ու իր 24-ամյա կենակցուհին երեխային ցուցադրել են պոռնոգրաֆիկ ֆիլմեր և նրան մերկ նկարահանել: Տուժածն այս ամենը պատմել է Քննչական հանձնաժողովին: Այս զույգը ևս ձերբակալված է:

Հաղորդվում է, որ աղջիկը պատահաբար չի հայտնվել չարագործների ձեռքում: Վերջինները մտերիմ են եղել նրա մոր հետ, ով վերոնշյալ 33-ամյա կինն է, ում ձերբակալել են:

14257 | 0
Facebook