Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արքայադուստր Դիանան դուստր է ունեցել, ով հանրությունից գաղտնի է պահվել. նոր մանրամասներ Լեդի Դիանայի կյանքից

19:06, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2015 թ.
Արքայադուստր Դիանան դուստր է ունեցել, ով հանրությունից գաղտնի է պահվել. նոր մանրամասներ Լեդի Դիանայի կյանքից

ԱՄՆ-ում և Եվրոպայի տարբեր երկրներում վերջերս լույս են տեսել արքայադուստր Դիանայի վերաբերյալ տարօրինակ վերնագրերով հոդվածներ պարունակող ամսագրեր: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, ամերիկյան ամսագրերն ու օրաթերթերը Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու նախօրեին նոր մանրամասներ են պարզել արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ընտանեկան կյանքի մասին:

Պարզվել է, որ արքայազն Ուիլյամը բնավ էլ ընտանիքի ավագ երեխան չէ, ինչպես հայտնի է գրեթե ողջ հանրությանը. արքայադուստր Դիանան ևս մեկ երեխա է ունեցել, ով եղել է ընտանիքի ավագ երեխան՝ Ուիլյամից և Հարիից առաջ:

Արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ընտանիքի առաջնեկը աղջիկ է եղել, ում անունը դրվել է Սառա: Սակայն նրա ծնունդը գաղտնի է պահվել հանրությունից, և Սառան գրեթե ամբողջ ընթացքում ծպտյալ ապրել է ԱՄՆ-ի Նոր Անգլիա քաղաքում: Սառայի ծննդյան հետ բավական արտառոց պատմություն է կապված: Ասում են՝ Չարլզի և Դիանայի ամուսնությունից առաջ Ելիզավետա 2-րդը ստիպել է իր տղային և հարսին բժշկական փորձաքննություն անցնել և արտամարմնային բեղմնավորում կատարել, համոզվելու համար, որ ամուսնությունից հետո նրանց մոտ երեխա ունենալու հարցում խնդիրներ չեն առաջանա: Ամեն ինչ բարեհաջող է անցել, և միակ բանը, որ մնացել է բժշկին անել, սաղմի ոչնչացնելն է եղել: Սակայն դրա փոխարեն բժիշկը սաղմը տեղադրել է իր կնոջ արգանդում, ով էլ արքյադուստր Դիանայի և արքայազն Չարլզի ամուսնությունից մի քանի շաբաթ անց լույս աշխարհ է բերել նրանց առաջնեկին՝ Սառային:

Սառան հետագայում փորձել է գտնել իր իսկական ծնողներին, սակայն նրան նախազգուշացրել են, որ հեռու մնա արքայադստեր ընտանիքից: Իսկ Դիանայի մահից հետո Սառան ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ:
     Հաղորդվում է նաև, որ վերջերս դքսուհի Քեյթ Միդլթոնը հանդիպում է ունեցել Սառայի հետ և հայտնել է, որ ինքն ապշած է մնացել արքայադուստր Դիանայի և Սառայի արտաքին նմանությունից:
16331 | 2
Facebook