Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երիտասարդական հիմնադրամի տնօրենի աշխատավարձը տարեկան 6 մլն 180 հազար դրամ է.... Էս գումարներն իրականում նպատակներին ծառայո՞ւմ են, թե՞ ոչ». Վահե Էնֆիաջյան

17:26, չորեքշաբթի, 29 ապրիլի, 2015 թ.
«Երիտասարդական հիմնադրամի տնօրենի աշխատավարձը տարեկան 6 մլն 180 հազար դրամ է.... Էս գումարներն իրականում նպատակներին ծառայո՞ւմ են, թե՞ ոչ». Վահե Էնֆիաջյան
     ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությանը: Պատգամավորին անհանգստացնում էր այն հարցը, թե ինչո՞ւ է հիմնադրամը վճարում երկու և ավելի երեխա ունեցող միայն պետական բուհերում սովորող ուսանող-ծնողների ուսման վարձը: Նույնը վերաբերում է նաև միայն պետական բուհերում սովորող սահմանամերձ գյուղերի ուսանողների կրթաթոշակին, ինչո՞ւ մասնավոր բուհերը ներգրավված չեն:
     ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ հիմնադրամի դոնորներ են հանդիսանում պետական բուհերն ու նպատակային աջակցությունն ուղղված է նրանց:
     Վահե Էնֆիաջյանը շարունակեց. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի աշխատավարձը տարեկան կազմում է 6 մլն 180 հազար դրամ, 134 մլն դրամ էլ աշխատակազմի գումարն է: Էս գումարներն իրականում նպատակներին ծառայում են, թե՞ ոչ... կարող եմ ասել, որ չեն ծառայում»:
     Ի պատասխան` Արմեն Աշոտյանը նշեց, թե քանի որ պատգամավորն այդպիսի ուշադրություն է դարձնում ուսանողների սոցիալական խնդիրներին, ապա խնդրում է հետագայում, երբ կառավարությունն ուսանողների սոցիալական խմբերին ուղղված աջակցության ծրագրեր ներկայացնի, քաղաքական տարաձայնությունը մոռանա ու կողմ քվեարկի այդ նախագծերին:
4191 | 3
Facebook