Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուսաստանը կնվազեցնի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը

16:35, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Ռուսաստանը կնվազեցնի Հայաստանին մատակարարվող գազի սակագինը

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի համար գազի սակագնի զեղչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Եվրասիական տնտեսական միություն ՀՀ մուտքով պայմանավորված՝ գազի սակագինը Հայաստանի համար կնվազեցվի ու կհասցվի 165 դոլարի՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց: Նման սակագնի սահմանումը հնարավորություն կտա ներդրումներ կատարել գազամատակարարման համակարգի մոդեռնիզացման ուղղությամբ»,- «Ռոսսիա-24»-ի եթերում հայաստանյան այցի արդյունքներն է ամփոփել Միլլերը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հետ գազամատակարարման ու գազաֆիկացման նոր սխեմա է մշակվել, որով նպատակ է դրվել ՀՀ գազաֆիկացումը հասցնել 100 տոկոսի:

Նշենք, որ այժմ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի համար կազմում է 189 դոլար:

8122 | 2
Facebook