Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայոց ցեղասպանության մասին բանաձևից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Բուլղարիայի դեսպանը

16:25, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության մասին բանաձևից հետո Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Անկարայում Բուլղարիայի դեսպանը

Անկարայում Բուլղարիայի դեսպան Կրասիմիր Տուլեչկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Ինչպես հաղորդում է «Novonite»-ն, Թուրքիայի ԱԳՆ այդ քայլը պայմանավորված է եղել Բուլղարիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հետ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առիթով նաև հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Մեր հարևան Բուլղարիայում ծայրահեղ ազգայնական և ռասիստական հայացքներով աչքի ընկնող «ԱՏԱԿԱ» կուսակցության կողմից երկրի խորհրդարան մտցված բանաձևի ընդունումը Թուրքիայի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում է, որը բացասաբար է անդրադառնալու թուրք-բուլղարական հարաբերությունների վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուլղարիայի խորհրդարանը 157 կողմ և 36 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց բանաձև՝ նշելով, որ Բուլղարիան ճանաչում է 1915-1922թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:
3445 | 0
Facebook