Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոմիտասը չի խելագարվել». բացահայտում է հոգեբան Մելինե Գարագաշյանի գիրքը

18:13, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
«Կոմիտասը չի խելագարվել». բացահայտում է հոգեբան Մելինե Գարագաշյանի գիրքը

«Կոմիտասը չի խելագարվել, մինչև կյանքի վերջ էլ առողջ է եղել: Դուք դա կհասկանաք, եթե կարդաք նրան այցելած մարդկանց հիշողությունները»,- պնդում է ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանը, ում համոզմամբ` Կոմիտաս ուսումնասիրելը շատ դժվար է, քանի որ նյութերը սփռված են աշխարհով մեկ: Կոմիտասի ուսումնասիրությամբ ամերիկահայ հոգեբանը զբաղվում է շատ երկար տարիներ:

Օրերս կայացավ նրա «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» գրքի շնորհանդեսը, որը հեղինակի՝ Կոմիտասին զուտ հոգեբանական տեսանկյունից ներկայացնող 2-րդ գիրքն է: Առաջինը՝ «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը, լույս է տեսել 2011-ին, որով հոգեբանն իր հավաքած նյութերն ու փաստերը համադրելով, փորձել է ապացուցել, որ Կոմիտասը ոչ թե խելագարվել է, այլ եղել է հոգեցնցում, որը կհաղթահարվեր, եթե նա վերադառնար իր բնական միջավայր: Այս գիրքը դրա շարունակությունն է: Այն բաղկացած է երկու մասից: Առաջինում պատմվում է Կոմիտասի մասին մինչև 1915-ը՝ մանկություն, ընտանիք, կրթություն և այլն, իսկ երկրորդում նկարագրված են 1915-ից մինչև կյանքի վերջ ընկած ժամանակահատվածը:

Հեղինակը նպատակ ունի նաև տպագրել գրքի ռուսերեն և անգլերեն տարբերակները:

8144 | 0
Facebook