Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս մոդելների ֆոտոսեսիան ապշեցրել է եվրոպացի մոդելներին

22:03, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Ռուս մոդելների ֆոտոսեսիան ապշեցրել է եվրոպացի մոդելներին

Ռուս մոդելների՝ վերջերս իրականացրած ֆոտոսեսիան ձեռնասուն արջի հետ ցնցել է եվրոպացի գործընկերներին: Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Օլգա Բարանցեվան է, ֆոտոսեսիան իրականացվել է մերձմոսկովյան անտառներից մեկում: Գլխավոր հերոսն է եղել Ստեփան անունով գորշ արջը, որը կշռում է մոտ 700 կգ: Նրա հետ լուսանկարվել են երիտասարդ մոդելներ Մարիա Սիդորովան և Լիդիա Ֆետիսովան: Նրանք քաջ գիտեին, որ հսկա կենդանին կարող էր անգամ անզգույշ շարժմամբ լուրջ վնասվածքներ պատճառել իրենց, սակայն դա նրանց ետ չի պահել:

Ֆոտոսեսիայի նպատակն է եղել մարդու և բնության ներդաշնակությունը ցուցադրելու միջոցով պայքարել արջերի վերացման դեմ:

9971 | 0
Facebook