Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արամ Ա-ն Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել` Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով

16:05, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Արամ Ա-ն Թուրքիայի Սահմանադրական դատարան է դիմել` Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով
     Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսարանի դիվանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն այսօր՝ ապրիլի 28-ին, դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները:
     «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ու մեր ազգային պահանջատիրությանն ավելի գործնական արտահայտություն տալու հեռանկարով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն իր պատգամներում հաճախ էր շեշտում հատուցման հեռանկարը։ Հենց այդ պատճառով էլ Սիսի կաթողիկոսարանի ու ազգապատկան և եկեղեցապատկան կալվածքների վերադարձը կարևոր քայլ կարող է դառնալ ժողովրդի ունեցվածքի վերադարձի ու ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում»,- նշվում է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։
4576 | 4
Facebook