Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց բրոնզե մեդալ

15:45, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց բրոնզե մեդալ

Ծաղկաձորում ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթանակ տանելով առաջնության հետնապահ Եգիպտոսի հավաքականի հետ մրցապայքարում:

Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով հաղթությամբ է ավարտել պարտիան, հաղթանակ է տոնել նաև սև խաղաքարերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանը: Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանի պարտիան դեռևս շարունակվում է, սակայն դրա ելքը որոշիչ չէ:

Աշխարհի թիմային առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանի հավաքականը: Երկրորդ տեղում է Ուկրաինայի թիմը:

3187 | 0
Facebook