Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթող

13:05, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Վլադիմիր Հարությունյանը՝ ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարի հաղթող
     Հայ ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը, Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ապրիլի 23-26-ը անցկացվող ջրացատկի երիտասարդական միջազգային մրցաշարում աշտարակացատկ վարժությունում հավաքելով 507.10 միավոր նվաճել է ոսկե մեդալ: Հայաստանը ներկայացնող մյուս ջրացատկորդ Ազատ Հարությունյանը աշտարակացատկում 484.10 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Սինքրոն ցատկ վարժությունում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները 29 երկիր ներկայացնող մարզիկների շարքում հայտնվել են լավագույն տասնյակում՝ 254.19 միավորով զբաղեցնելով 6-րդ տեղը: Մեր ջրացատկորդները մարզվում են Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի ղեկավարությամբ:
2794 | 0
Facebook