Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը

13:35, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Նեպալի երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը

Նեպալի վարչապետ Սուշիլ Կորիալան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը կարող է գերազանցել 10 հազարը: Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը:

«Կառավարությունն անում է ամեն ինչ մարդկանց փրկելու ու օգնություն տրամադրելու համար: Սա շատ ծանր ժամանակ է Նեպալի համար: Մեզ վրաններ ու դեղամիջոց է անհրաժեշտ: Մարդիկ քնում են բաց երկնքի տակ: Ավելի քան 7 հազար մարդ վիրավոր է»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ պաշտոնական վերջին տվյալներով երկրաշարժի զոհերի թիվը 4349 է, սակայն աղետի գոտում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:

Երկրաշարժի հետևանքով ավերածությունները վերացնելու գործում Նեպալին աջակցում են Ճապոնիան ու Ռուսաստանը: Իրենց պատրաստակամության մասին հայտնել են նաև ԱՄՆ-ը, Իսրայելը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան, Լեհաստանը, ԱՄԷ-ը:

ՄԱԿ-ի՝ ապրիլի 27-ին հրապարակված զեկույցում նշվում է, որ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժն իր ազդեցությունն է թողել 8 միլիոն մարդու և 39 շրջանի վրա:

Հիշեցնենք, որ 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Այդ երկրաշարժին հաջորդել է ավելի քան 100 ետցնցում, որոնցից ամենաուժգինը 6,7 մագնիտուդ է եղել:

Սա 1934թ. ի վեր Նեպալում գրանցված ամենաուժգին երկրաշարժն է: Այդ ժամանակ զոհվել է 8500 մարդ:

6571 | 0
Facebook