Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայի նախկին քաղաքապետի քոթեջից 100 միլիոն ռուբլու թանկարժեք զարդեր են գողացել

14:15, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Մոսկվայի նախկին քաղաքապետի քոթեջից 100 միլիոն ռուբլու թանկարժեք զարդեր են գողացել

Մոսկվայի նախկին քաղաքապետ Իոսիֆ Օրջոնոկիձեին պատկանող քոթեջներից մեկից գողերը տարել են մոտ 100 միլիոն ռուբլու թանկարժեք քարեր ու զարդեր, որոնցից շատերը ձեռքբերված են եղել աճուրդների ժամանակ: Նշենք, որ գողությունը տեղի է ունեցել դեռևս փետրվար ամսին, հանցագործության կազմակերպիչ վրացուն հայտնաբերել են, սակայն նրա անունը դեռևս չի հրապարակվում: Վերջինը խոստովանել է, որ իրենց օգնել են քաղաքականությանը մոտ կանգնած անձինք, ովքեր էլ մատնացույց են արել թանկարժեք իրերի տեղը:

Այն բանից հետո, երբ նախօրոք մշակված ծրագրով գողերը անարգել մտել են քոթեջ ու դուրս տարել գողոնը, վերադարձել են ու կոտրել ապակիները, պարաններ կախել, իբրև թե դրանց միջոցով են մուտք գործել, որպեսզի ցրեն կասկածները քաղաքապետի մտերիմների վրայից: Գողության գլխավոր կազմակերպչին հաջողվել էր հայտնաբերել 2 ամիս անց, նրա հանցակիցների որոնողական աշխատանքները շարունակվում են:

5690 | 0
Facebook