Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աբովյան փողոցում հնչած կրակոցի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

11:48, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Աբովյան փողոցում հնչած կրակոցի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
     2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում, Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
     2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:
     Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
     Դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
     Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
     ՀՀ քննչական կոմիտե
3092 | 0
Facebook