Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալացին ամուսնացել է մահապատժից 1 օր առաջ

13:15, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Ավստրալացին ամուսնացել է մահապատժից 1 օր առաջ

Ինդոնեզական բանտերից մեկում մահապատժի դատապարտված ավստրալացի Էնդրյու Չանը մահապատժից 1 օր առաջ ամուսնացել է իր ընկերուհու հետ: Այդ մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Ամուսնության արարողության ժամանակ ներկա են եղել նորապսակների հարազատները:

«Սա շատ ծանր պահ է, սակայն ժամանակ գտնվեց նաև երջանկության համար: Մենք հույս ունենք, որ նախագահը նորապսակների հանդեպ ներողամտություն կցուցաբերի, ու նրանք կշարունակեն ապրել երջանիկ»,- ասել է դատապարտյալի եղբայր Մայքլը:

Զույգը ծանոթացել է այն ժամանակ, երբ Չանը բանտարկված է եղել Բալիում: Աղջիկն, ով քահանա է եղել, պարտավորված է եղել պարբերաբար այցելել մահվան դատապարտված Չանին:

Էնդրյու Չանը մահվան է դատապարտվել 2006թ.՝ հերոինի մաքսանենգության համար: Հնարավոր է՝ նրա մահապատիժը տեղի ունենա այսօր: Նրա հետ մահապատժի կենթարկվի ևս 8 դատապարտյալ:

9744 | 0
Facebook