Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել

11:38, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել

Մի քանի հզոր ցնցումներից հետո աղետի գոտուм վերածված Նեպալում իշխանությունները հայտարարել են եռօրյա սուգ: Վիրավորների ու զոհերի որոնողական աշխատանքները դժվարանում են սահմանափակ ռեսուրսների պատճառով: Երկրի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ իրենք պատրաստ չեն եղել նման մասշտաբների աղետի: Հիշեցնենք, որ վերջին տվյալներով զոհերի թիվն անցել է 4300-ը: Իսկ երկրի հեռավոր 3 շրջաններ առաջվա պես անհասանելի են փրկարարների համար:

Հիշեցնենք, որ առաջին հզոր ցնցումը 7,9 մագնիտուդ հզորությամբ տեղի է ունեցել ապրիլի 25-ին:

6990 | 0
Facebook