Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Facebook»-ը «Masenger» հավելվածում տեսազանգի հնարավորություն է ավելացնում

12:58, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
«Facebook»-ը «Masenger» հավելվածում տեսազանգի հնարավորություն է ավելացնում

«Facebook» սոցիալական կայքի «Masenger» հավելվածում ավելացվել է տեսազանգեր կատարելու հնարավորություն: Ինչպես հաղորդվում է սոցկայքի պաշտոնական էջում, այժմ բջջային այդ հավելվածի օգտատերերը կարող են ցանկացած մարդու հետ դեմառդեմ զրույց ունենալ, որն ավելի պատկերավոր է, քան սովորական զանգերը:

Սոցկայքը հայտնում է, որ տեսազանգերը հասանելի են iOS և Android համակարգերով գործարկվող սարքավորումներ ունեցողների համար: Նախնական տվյալներով՝ այն առայժմ գործարկվելու է միայն 18 երկրներում:

«Masenger» հավելվածի ղեկավարները հայտնել են, որ իրենք աշխատում են, որ հետագայում նաև հասանելի լինեն խմբակային տեսազանգերը:
6597 | 0
Facebook