Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել առաջիկա 2 տարում. վերլուծաբան. «168 ժամ»

10:16, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել առաջիկա 2 տարում. վերլուծաբան. «168 ժամ»
     «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին միայնակ մնալով` Թուրքիան չի կարողանա երկար դիմագրավել միջազգային ճնշումներին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության Արևելյան խմբագրության ղեկավար, սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Թուրքիայի ԵՏՄ անդամակցության հնարավորությանը հայ-թուրքական սահմանների փակ լինելու պայմաններում: Ռուս վերլուծաբանն ասել է, որ Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային միանալ ԵՏՄ-ին, ինչի մասին խոսում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, բայց նա չի կարծում, թե Հայաստանը կցանկանա: «Կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը: Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան: Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել: Կա, իհարկե, ադրբեջանական գործոնը, բայց ես գտնում եմ,որ դրական հանգուցալուծման են գալու կողմերը»,- ասել է վերլուծաբանը: Վերջինիի համոզմամբ` հայ-թուրքական սահմանն այլևս լոկալ սահման չէ, այլ ԵՏՄ-Թուրքիա սահման և ՌԴ-ն հետարքրքված է ԵՏՄ անդամ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ:
     Մանրամասները` թերթի համարում:
3699 | 3
Facebook