Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալում զանգվածային դիակիզումներ են

18:15, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Նեպալում զանգվածային դիակիզումներ են

Նեպալում վերջին օրերին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն արդեն հասնում է 3800-ի: Ինչպես նշում է «Թելեգրաֆ»-ը, երկրաշարժի հետևանքով վիրավորվածների թիվն արդեն անցել է 7000-ը:

Աղբյուրը նշում է, որ երկիրը զրկված է ջրից, ուտելիքից և էլեկտրաէներգիայից: «New York Times»-ի նախկին լրագրողուհի Դոնաթելլա Լորչն էլ, ով այժմ բնակվում է Նեպալում, հայտնել է, որ երեկ՝ կիրակի առավոտյան, երկրում զանգվածային դիակիզումներ են անցկացվել՝ փողոցները մարդկային դիակներից ազատելու նպատակով:
     Հավելենք, որ այժմ տարբեր երկրներ ու կազմակերպություններ հումանիտար օգնություն են ուղարկում Նեպալ:

3448 | 0
Facebook