Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների զավակները ծառայում են ջերմոցային պայմաններում. Նաիրա Զոհրաբյան

17:45, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների զավակները ծառայում են ջերմոցային պայմաններում. Նաիրա Զոհրաբյան
     «Մենք գիտենք, թե ինչպիսի ջերմոցային պայմաններում են ծառայում բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների զավակները, եթե նրանք ընդհանրապես ծառայում են»,- ԱԺ-ում` «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Կոնկրետ օրինակներ ունեմ կոնկրետ հիվանդանոցներից, որտեղ տասնյակ դոսյեներ են բացվում արական սեռի երեխաների համար, որպեսզի հետագայում ունենան ալիբի` բանակից ազատվելու համար չեղած հիվանդություններով»,- ընդգծեց պատգամավորը:
     Շարունակելով բանակից խոսափողների թեման` անկախ պատգամավոր, հարակից զեկուցող Էդմոն Մարուքյանը ևս մտահոգություն հայտնեց` ասելով, որ հանձնաժողովում աշխատանքային խումբ է ձևավորվելու այդ խնդիրները քննարկելու համար. «Մարդն 8 տարեկան երեխու համար թղթեր ա պատրաստում, որ դառնա 16 տարեկան, կցագրման ժամանակ գնա հիվանդանոց, հիվանդության պատմություն ստեղծվի ու ազատվի»,- ասաց նա:
     «Այո, կան լուրջ պրոբլեմներ, բայց ամեն ինչ ներկայացնել սև գույնով, այն էլ ուղիղ եթերում, չի կարելի»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
4214 | 10
Facebook