Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

16:55, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին
    
Մայիսի 2-ից 5-ը Ալբանիայում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը: Մայիսի 2-ին մեր հավաքականը կմրցի Կիպրոսի, մայիսի 3-ին՝ Ալբանիայի, մայիսի 5-ին՝ Մոնտենեգրոյի հավաքականների հետ: Մեր թիմը Ալբանիա կմեկնի մայիսի 1-ին և կհանգրվանի Դուրրես քաղաքի «Հոթել Տրոպիկալ» հյուրանոցում:

Պատրաստվելով մրցաշարին՝ ապրիլի 29-ից 30-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Մարկ Լելևրը մարզական հավաքին մասնակցելու համար հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների.

Մարկ Բախտամյան Ակադեմիա

Վահագն Ենգոյան Ակադեմիա

Սերվին Բաղումյան Ակադեմիա

Ժոռա Սաֆարյան Ակադեմիա

Արսեն Եղիազարյան «Բանանց»

Հրաչյա Գեղամյան «Բանանց»

Պարգև Աբրահամյան «Բանանց»

Էրիկ Ղարիբյան «Բանանց»

Արսեն Սադոյան «Բանանց»

Սամվել Խուրշուդյան «Բանանց»

Վարդան Բաբախանյան «Բանանց»

Արթուր Խաչատրյան «Բանանց»

Կարեն Մելքոնյան «Բանանց»

Էրիկ Խուրշուդյան «Բանանց»

Աշոտ Գրիգորյան «Միկա»

Միհրան Պետրոսյան «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»

Ալբերտ Խաչումյան «Փյունիկ»

Վիգեն Կարապետյան «Փյունիկ»

Արման Ասիլյան «Փյունիկ»

Ռաֆիկ Մելիքյան «Փյունիկ»

Սարգիս Ոսկանյան «Փյունիկ»

3568 | 0
Facebook