Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին

16:45, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նեպալի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հազարավոր մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:

«Կիսելով Ձեր և Նեպալի բարեկամ ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

2843 | 0
Facebook