Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանը գոյատևում է հայերի հանդեպ ունեցած ատելությամբ. ադրբեջանցի գրող

16:25, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Ադրբեջանը գոյատևում է հայերի հանդեպ ունեցած ատելությամբ. ադրբեջանցի գրող

Ադրբեջանցի գրող Էդուարդ Բագիրովը հարցազրույց է տվել ռուսական «Պրավդա» գործակալությանն ու խոսել իր կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչման ու դրա հետևանքով կրած հալածանքների մասին:

Հարցազրույցում ասվում է. «Ես ժամանակին Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի և Ադրբեջանի գրողների միության պատվավոր անդամ էի: Դա ինձ համար հետաքրքիր էր: Հետագայում միայն ես հասկացա, թե ինչ դաժան, բացարձակ իռացիոնալ, գազանային ու անմարդկային ատելություն է տիրում հայերի հանդեպ, անգամ, այսպես կոչված, ամենախելացի ու կրթված մարդկանց շրջանում: Ու այդ ժամանակ ես հեռացա: Երկու տարի առաջ ես իմ բլոգում գրեցի, որ ադեկվատ մտածող բոլոր ադրբեջանցիների անունից ցավակցություն եմ հայտնում հայ ազգին: Դրանից հետո վայրենի սկանդալ սկսվեց: Ադրբեջանական ողջ մամուլն իմ հասցեին «խոշոր տրամաչափի» լուտանքներ տեղաց: Ցավոք, նույնկերպ իրեն պահեց նաև Բաքվի ինտելիգենցիան:

Ժամանակին Բաքուն բազմազգ քաղաք էր, այնտեղ նաև մեծաթիվ հայեր կային: Իսկ այժմ ադրբեջանական քարոզչությունը հայատյացությամբ է լցրել քաղաքը: Սահմանին անընդհատ բախումներ են, ցանկացած պահի կարող են արյունահեղություններ լինել, եթե ազատություն տրվի Ադրբեջանին»:

Ըստ Բագիրովի՝ հակահայկական քարոզչությունը Ադրբեջանում տարվում է հնարավոր բոլոր մեթոդներով:

Խոսելով հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, գրողը նշել է, որ ռուս ադրբեջանական հարաբերությունները բարեկամական են եղել դեռևս Խորհրդային Միության հին խմորիչների, իսկ այժմ Պուտինի հեղինակության հաշվին: Սակայն ըստ Բագիրովի՝ Պուտինը գիտակցում է, որ Ադրբեջանն ավելի փոքր ընկեր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը:

7864 | 0
Facebook