Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպայի գլխավոր սպառնալիքն Ուկրաինան է, ոչ թե Հունաստանը. «The Financial Times»

15:15, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Եվրոպայի գլխավոր սպառնալիքն Ուկրաինան է, ոչ թե Հունաստանը. «The Financial Times»

Բրիտանական «The Financial Times» գործակալությունը գրել է, որ Եվրոպայի գլխավոր սպառնալիքը ոչ թե Հունաստանն է, այլ Ուկրաինան: Հոդվածագրի խոսքերով՝ ռազմավարական ու ֆինանսական երկարատև շահերի տեսանկյունից առավել վտանգավոր է հատկապես ուկրաինական կոլապսը: Այդ պարագայում աշխարհն ահազանգ է ստանում Բրյուսելի՝ սեփական շահերը պաշտպանելու քրոնիկ անկարողության մասին: Եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, ապա դա միայն Հունաստանի աղքատության, իսկ Եվրոմիության համար ֆինանսական հսկայական կորուստների ու հեղինակազրկման պատճառ կդառնա, ու հարկ է, որ Եվրոմիությունը փորձի կանխարգելել այդ ամենը: Սակայն Հունաստանի՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում չի տուժի Եվրոպական միասնական արժութային համակարգը, իսկ երկարատև հեռանկարում հնարավոր է՝ անգամ շահավետ դառնա Եվրոպական միասնական արժութային համակարգի համար:

Իսկ ինչ վերաբերում է Մոսկվայի և Կիևի հետ հարաբերությունների կարգավորման հարցում կատարած քայլերում սպասվելիք հաջողություններին կամ ձախողումներին, ապա դա կարող է ճակատագրական լինել Եվրոմիության համար:

Ուկրաինան «անվճարողունակության սահմանին է գտնվում», ու անհրաժեշտ է, որ այդ երկիրը բանակցություններ վարի պարտքի վերակազմավորման ու Եվրոպայից ավելի շատ ֆինանսական աջակցություն ստանալու ուղղությամբ:

Ըստ հոդվածի՝ Ուկրաինան նույն նշանակությունն ունի Եվրոպայի համար, ինչ Գերմանիան՝ ԱՄՆ-ի համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բրյուսելի համար Ուկրաինան ոչ միայն ապագայի համար շահեկան ներդրում է, այլև բացառիկ հնարավորություն՝ իր ռազմավարական դերի ամրապնդման համար:

6359 | 0
Facebook