Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանը խախտած զինծառայողի են ձերբակալել

14:35, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանը խախտած զինծառայողի են ձերբակալել
     Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին ձերբակալել են իրանցի մի զինծառայողի, ով Արաքս գետի հատվածում փորձել է ապօրինի հատել սահմանը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Զինծառայողն իր գործողությունների պատճառ է նշել համածառայակիցների հետ տարաձայնությունները, որոնք ծագել են կրոնական հողի վրա։ Նա նաև նշել է, թե ինքը քրիստոնյա է։ Սահմանախախտին փոխանցել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը, որտեղ էլ կպարզվեն սահմանը խախտելու փորձի վերաբերյալ բոլոր մանրամասները։
5926 | 0
Facebook