Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Զուրաբյանի առաջարկը Գալուստ Սահակյանին

12:50, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Լևոն Զուրաբյանի առաջարկը Գալուստ Սահակյանին
     ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների ձերբակալությանն, ասաց. «Անկախ նրանից` վերջինների պահվածքն ինչքանով էր մերժելի, ՍԴ երաշխավորված ժողովրդավարական ազատությունները ոչ ոք չեղյալ չի համարել»:
     Պատգամավորին արձագանքեց Գալուստ Սահակյանը. «Մտահոգ ենք, բայց գնահատականներ չենք տալիս, դրա համար կա լիազոր մարմին, ու ես ինքս հետամուտ եմ ու ցանկանում եմ մանրամասներ իմանալ»:
     «Կարծում եմ` պետք է ամեն ինչ անեք, որ չունենանք քաղաքական հայացքների համար բանտում նստած մարդիկ: Առաջարկում եմ, որ Դուք անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք ու իրավապահներից տեղեկություններ ստանաք, որ բոլորս նպաստենք նրանց անհապաղ ազատ արձակմանը»,- նշեց Զուրաբյանը:
4494 | 1
Facebook