Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը

12:20, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը
     Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ներկայացուցիչներ: Մրցումների առաջին օրը ռինգ դուրս եկան 49 կգ, 52 կգ, 60 կգ, 64 կգ, 69 կգ, և 75 կգ քաշային կարգի բռնցքամարտիկները: 49 կգ քաշային կարգում գեղեցիկ հաղթանակ տոնեց դինամոյական Մհեր Վարդանյանը, ով առավելության հասավ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Այս քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին նաև Վաղարշակ Սարգսյանը, Կարն Ղարիբյանը և Արսեն Աբգարյանը: 52 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնցին Գարիկ Վարդանյանը,Կարեն Մելքոնյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գարեգին Ավանեսյանը, Գրիգոր Սարգսյանը, Մնացական Հարությունյանը և Գրիգոր Ղուկասյանը: 60 կգ քաշային կարգի օրվա միակ մենամարտում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Աշոտ Մխիթարյանն առավելության հասավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող Դավիթ Մանուկյանի նկատմամբ: 64 կգ քաշային կարգում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Արսեն Զախարյանը հաղթեց Սարգիս Մելքոնյանին, իսկ 69 կգ քաշային կարգում Աշոտ Հովեյանը պարտության մատնեց Ռուբիկ Աբրահամյանին: 75 կգ քաշային կարգում հաղթանակ տոնեցին և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Վարդան Քոսյանը, Հարություն Ոսկանյանը, Ալյոշա Ստամբուլցյանը, Կարեն Հակոբյանը, Վան Մելքումյանը և Գուրգեն Ուրմուշյանը:
     Այսօր ռինգ դուրս կգան 52 կգ, 56 կգ, 69 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները:
2764 | 0
Facebook