Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը վիրահատվել է

11:50, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը վիրահատվել է

Ադրբեջանցի դիվերսանտ, ԼՂՀ-ում 22 տարվա ազատազրկման դատապարտված Շահբազ Գուլիևը վիրահատվել է: Այս մասին հայտնում է «Հելսինկյան նախաձեռնություն 92» արցախյան կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ՝ ապրիլի 26-ին կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը և գործադիր տնօրեն Սվետլաննա Ջահանգիրյանն այցելել են հանրապետական հիվանդանոց՝ դատապարտյալ Շահբազ Գուլիևին, ով լեղապարկի քրոնիկ հիվանդություն ուներ և վիրահատության է ենթարկվել ցավերի սրացման հետևանքով:

Ըստ բժիշկների՝ Գուլիևի առողջական վիճակը լավ է: Նույնը հաստատել է նաև Գուլիևը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն՝ առողջությունը վերականգնելու համար:

4520 | 0
Facebook